Հայտնի են ֆուտբոլի Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի հավաքականների մեկնարկային կազմերը Ֆրանսիայում ավարտին մոտեցող Եվրո-2016-ի եզրափակիչի խաղում:
Եվրո-2016. Պորտուգալիա - Ֆրանսիա. Մեկնարկային կազմեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ձեզ ենք ներկայացնում մեկնարկային կազմերը։
Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու, Սեդրիկ, Պեպե, Ժոզե Ֆոնտե, Ռաֆայել Գերերո,Ուիլյամ Կարվալյու, Ադրիեն Սիլվա, Ռենատու Սանչես, Ժոաո Մարիու, Լուիշ Նանի, Կրիշտիանու Ռոնալդու:
Ֆրանսիա. Հուգո Լյորիս, Բակարի Սանյա, Լորան Կոսելնի, Սամյուել Ումտիտի, Պատրիս Էվրա, Բլեզ Մատյուիդի, Պոլ Պոգբա, Մուսա Սիսոկո, Դիմիտրի Պայետ, Անտուան Գրիզման, Օլիվյե Ժիրու:
Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում հուլիսի 10-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին: Խաղը կսպասարկի անգլիացի մրցավար Մարկ Կլատենբուրգը:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի եւ Ֆրանսիայի հավաքականների միջեւ նախորդ 10 դիմակայություններում հաղթել են ֆրանսիացիները: Պորտուգալացիները նախորդ անգամ Ֆրանսիային հաղթել են 41 տարի առաջ՝ 1975-ի ապրիլի 25-ին կայացած ընկերական խաղում (2:0):