Artsakhpress

Սպորտ

Պորտուգալիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ, լուսանկարներ)

Ֆրանսիայում ավարտված Եվրո-2016-ի եզրափակիչում պորտուգալացիները լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտության մատնեցին Ֆրանսիայի հավաքականին, որին նախորդ անգամ հաղթել էին 41 տարի առաջ (պարտվելով նախորդ 10 խաղերում):

Պորտուգալիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ, լուսանկարներ)

Պորտուգալիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ, լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայացած հանդիպման առաջին խաղակեսն աչքի չընկավ դիտարժանությամբ եւ խաղի բարձր որակով: 

Մեկնարկային րոպեներին լարվածությունն այնքան մեծ էր, որ ֆուտբոլիստները հաճախ կատարում էին սխալ փոխանցումներ: Ֆրանսիացիներն աստիճանաբար ստացան տարածքային առավելություն եւ ավելի լավ տեսք ունեին սկզբնամասում: 9-րդ րոպեին տեղի ունեցավ մի բան, որը Պորտուգալիայի հավաքականի երկրպագուները կարող էին տեսնել միայն ամենավատ երազներում: Պորտուգալացիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ֆրանսիացի կիսապաշտպան Դիմիտրի Պայետի հետ բախման պատճառով ցավոտ հարված ստացավ ծնկին եւ հայտնվեց խոտածածկին:


Մադրիդի «Ռեալի» հարձակվողը քիչ անց վերադարձավ խաղադաշտ, սակայն ակնհայտ էր, որ ցավեր ունի: Ֆրանսիացիներն առաջին գոլային պահն ունեցան 10-րդ րոպեին, երբ Անտուան Գրիզմանի գլխով հարվածից հետո Ռուի Պատրիսիուն փրկեց պորտուգալացիներին: Այդ դրվագին հաջորդած անկյունային հարվածը եւս վտանգավոր ստացվեց Պորտուգալիայի հավաքականի դարպասի մոտ: Խաղի տեմպն աստիճանաբար ընկավ, իսկ ֆրանսիացիների տարածքային առավելությունը մեծանում էր: Այնուամենայնիվ, բոլորի ուշադրության կենտրոնում Ռոնալդուն էր, որը 18-րդ րոպեին դարձյալ լքեց խաղադաշտը՝ այս անքամ արցունքոտ աչքերով: Շուտով Կրիշտիանուն վերադարձավ ծնկի վիրակապով, սակայն րոպեներ անց ցույց տվեց, որ չի կարող շարունակել խաղը եւ նրան 25-րդ րոպեին փոխարինեց պորտուգալական «Պորտուի» կիսապաշտպան Ռիկարդո Կուարեժման:

Պորտուգալացիները կարծես հաշտվել էին երկրորդ համարով հանդես գալու հետ եւ խաղում էին հակագրոհներով, իսկ ֆրանսիացիները չէին կարողանում առավելությունը վերածել վտանգավոր պահերի: Ամեն դեպքում, Դիդյե Դեշամի թիմի գրոհները շատ հասարակ էին եւ բացակայում էր արագությունը, իսկ Պորտուգալիան բավական վստահ էր պաշտպանվում: 34-րդ րոպեին Ֆրանսիայի թիմից հաշիվը բացելուն մոտ էր առաջին խաղակեսի ամենաակտիվ ֆուտբոլիստ Մուսա Սիսոկոն, որը չկարողացավ գրավել դարպասը: Խաղակեսի վերջնամասն անցավ առանց գոլային պահերի եւ թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ:

Ընդմիջումից հետո պորտուգալացիներն ակտիվացան եւ հավասարեցրին խաղը: Երկրորդ խաղակեսն անցնում էր առանց գոլայի պահերի: Ֆրանսիացիները գնդակը հանձնել էին Պորտուգալիայի թիմին եւ կարծես սպասում էին մրցակցի սխալին: 2 թիմերն էլ պրեսինգի չէին դիմում մրցակցի կիսադաշտում՝ խնայելով ուժերը: 65-րդ րոպեին ֆրանսիացի Անտուան Գրիզմանը կորցրեց այս խաղի ամենաիրական գոլային պահը՝ դարպասի առջեւից կատարելով գլխի շեղ հարված: Դրանից հետո ֆրանսիացիներն անդադար գրոհում էին ու եւս մի քանի անգամ անհանգստացրին Ռուի Պատրիսիուին, իսկ պորտուգալացիները հազվադեպ էին շարժվում մրցակցի կիսադաշտ, գրոհելուց էլ դա անում էին 2-3 խաղացողներով:

80-րդ րոպեին արդեն Ֆերնադու Սանտուշի թիմը ստեղծեց 2 վտանգավոր պահ, բայց գոլ խփել չհաջողվեց: Դրանից հետո պորտուգալացիները մի պահ խաղը հեռացրին սեփական կիսադաշտից, սակայն նրանց ակտիվությունը շատ կարճ տեւեց: Վերջնամասում Ֆրանսիան դարձյալ ակտիվացել էր եւ վերջին վայրկյաններին ունեցավ հաղթանակ կորզելու իրական հնարավորություն: Փոխարինման դուրս եկած Անդրե-Պյեր Ժինյակի հարվածից հետո հիանալի հանդիպում անցկացրած Ռուի Պատրիսիուն էլ անկարող էր օգնել իր թիմին, սակայն պորտուգալացիներին փրկության հասավ դարպասաձողը: Գրանցվեց 0:0 հաշիվը եւ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

Լրացուցիչ ժամանակում թիմերը շատ զգույշ էին գործում: Ֆրանսիացիների մոտ գոլ խփելու ձգտումն ավելի մեծ էր, սակայն նրանց գրոհների փորձերը վտանգավոր չէին ստացվում: Պորտուգալացիներն էլ խաղարկելով մեկ վտանգավոր անկյունային ու տուգանայինից դարպասաձողին հարվածելուց հետո բացեցին հաշիվը: 110-րդ րոպեին աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Էդերը, որը պաշտոնական խաղերում առաջին գոլը խփեց Պորտուգալիայի հավաքականում: Վերջին րոպեներն անցան փոխնիփոխ գրոհներով, իսկ Պորտուգալիայի հավաքականը ցուցադրեց, որ հիանալի է պատրաստված ֆիզիկապես եւ հասավ պատմական հաջողության:

Ֆրանսիայի հավաքականը Եվրոպայի չեմպիոն դարձել էր 1984-ին եւ 2000-ին, իսկ պորտուգալացիները երկրորդ անգամ խաղացին Եվրոպայի առաջնության եզրափակիչում: Տնային Եվրո-2004-ի եզրափակիչում նրանք սենսացիոն պարտություն էին կրել Հունաստանից:

Հիշեցնենք, որ այս տարի չեմպիոնի տիտղոսը չպաշտպանեց Եվրոպայի նախորդ 2 առաջնությունների հաղթող Իսպանիայի հավաքականը, որը 1/8 եզրափակիչում 0:2 հաշվով պարտվեց իտալացիներին:

Եվրո-2016, եզրափակիչ

Պորտուգալիա - Ֆրանսիա՝ 1:0

Էդեր, 110

Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու, Սեդրիկ, Պեպե, Ժոզե Ֆոնտե, Ռաֆայել Գերերո, Ուիլյամ Կարվալյու, Ադրիեն Սիլվա (Ժոաո Մոուտինյո, 67), Ռենատու Սանչես (Էդեր, 79), Ժոաո Մարիու, Լուիշ Նանի, Կրիշտիանու Ռոնալդու (Ռիկարդո Կուարեժմա, 25):

Ֆրանսիա. Հուգո Լյորիս, Բակարի Սանյա, Լորան Կոսելնի, Սամյուել Ումտիտի, Պատրիս Էվրա, Բլեզ Մատյուիդի, Պոլ Պոգբա, Մուսա Սիսոկո (Անտոնի Մարտիալ, 110), Դիմիտրի Պայետ (Կինգսլի Կոման, 58), Անտուան Գրիզման, Օլիվյե Ժիրու (Անդրե-Պյեր Ժինյակ, 78):


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search