Թուրքիան Սիրիայի հետ լավ հարաբերությունների կարիք ունի։
Թուրքիան ցանկանում է Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորել. Թուրքիայի վարչապետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Բինալի Յլդըրըմը։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նահանգային կառույցների ղեկավարների հետ հանդիպմանը խոսել է հարեւան երկրների հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը։
«Իսրայելի ու Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորեցինք։ Սակայն վստահ եմ, որ Սիրիայի հետ նույնպես հարաբերությունները նախկին մակարդակին կվերադառնան։ Թուրքիան Սիրիայի հետ լավ հարաբերությունների կարիք ունի»,–ասել է Թուրքիայի վարչապետը։