Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը պարտությամբ է մեկնարկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում:
Հայաստանի թիմը պարտվեց մեկնարկային խաղում. ԵԱ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում անցկացվող մրցաշարի առաջին խաղում հայ բասկետբոլիստները մրցել են Անդորրայի հավաքականի հետ եւ պարտություն են կրել 48:71հաշվով:
Հուլիսի 18-ին կայանալիք երկրորդ խաղում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Մոլդովայի թիմը: