Artsakhpress

Սպորտ

Չեմպիոնների Լիգա. Աբրահամ Խաշմանյանը հույս ունի հաջողության հասնել Երևանյան խաղում

Չեմպիոնների լիգայի որակավորման մրցաշարի 2-րդ փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտ»-ը ուժերն է չափելու Թբիլիսիի «Դինամո»-ի հետ:

Չեմպիոնների Լիգա. Աբրահամ Խաշմանյանը հույս ունի հաջողության հասնել Երևանյան խաղում

Չեմպիոնների Լիգա. Աբրահամ Խաշմանյանը հույս ունի հաջողության հասնել Երևանյան խաղում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պատասխան հանդիպումից առաջ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նախախաղային ասուլիսում պատասխանեց լրագրողների հարցերին:

- Հարցազրույցներից մեկում նշել էիք, որ պատրաստ եք անգամ 2 պաշտպաններով գործել. ինչպիսի՞ն է դրությունը հիմա:

- Արդեն 3-ն ունենք: Ալեքսանդր Տասիչը մարզվում է, բազում ներարկումներ են արել, որպեսզի կարողանա խաղալ: Նա լինելու է մեկնարկային կազմում:
- Ինչպիսի՞ն է տրամադրվածությունը. ճզմելու եք մրցակցին:
 
- Տրամադրությունը շատ լավ է. տղաները պատրաստ են: Պատրաստ ենք առաջին րոպեներից անցնել հարձակվողական գործողությունների: Չմոռանանք, որ անպայման պետք է բալանսը պահել, պետք է գոլ չընդունենք: 
 
Շատ եմ կարևորում երկրպագուների գործոնը: Ցանկանում եմ, որ շատ մարդիկ լինեն՝ անկախ խաղի ընթացքից: Թիմը պետք է զգա, որ երկրպագուներն իրենց մեջքին են: Կուզեմ, որ «Հանրապետականը» գոնե կիսով չափ լեցուն լինի:
 
- Մրցակցի մասին կարծիքն ինչպիսի՞ն է:
 
- «Դինամոն» լավ թիմ է: Ռեալ նայենք. պատահական չէ, որ իրենց թիմում հավաքականի 7 ֆուտբոլիստներ կան: Օտարկրացի հիանալի ֆուտբոլիստներ ունեն, իրենց հարձակվողներից մեկը տեղափոխվել է Կիևի «Դինամո»... այս ամենը մեծ ներուժի մասին է խոսում: Բյուջեից էլ խոսելիս կհասկանանք, թե ինչքան ուժեղ թիմ է: Մեզնից շատ-շատ է տարբերվում: Գիտեք, որ մեր համար երկրորդական է. մեկ նպատակ կա՝ հաղթանակը: Պարզապես տարբերությունն եմ նշում:
 
- «Սանտա Կոլոմայի» հետ հանդիպումից հետո նշել էիք, որ ամեն դեպքում, Մանասյանը «Դինամոյի» դեմ 2-րդ խաղում կլինի, սակայն իմացանք հեռացավ թիմից...
 
- Ես էլ ձեզ պես միամիտ եմ իմացել: Այս հարցով ավելորդ գրառումներ են եղել Բագրատ Նավոյանի հասցեին. այդ ամենը չի համապատասխանում իրականությանը: Միհրան Մանասյանը որակազրկվել է 3 խաղով: Խաղի հաջորդ օրը Միհրանն ինձ զանգահարեց, ասաց, որ հրավեր ունի և գնում է: Մանասյանն առանցքային ֆուտբոլիստ է եղել մեզ համար, մեծ ավանդ ունի: Մինչ դա, նա նախագահի հետ պայմանագիրը խզել է: Ես էլ իմ հերթին ջերմ խոսքերով ճանապարհի իրեն: Ամեն դեպքում, ինքը լրատվամիջոցներին պետք է իր շնորհակալական խոսքը հայտներ, որպեսզի այդ ավելորդ խոսակցությունները չլինեին: 
 
Ես ուրախ եմ, որ ֆուտբոլիստը նոր մարտահրավերների են գնում: Ոչ միայն Մանասյանը, բոլորի առումով բաց ենք: Լսել եմ, թե իբր պատժել եմ իրեն, ուղարկել եմ Միացյալ Էմիրություններ... այդպիսի ինչ-որ անիմաստ բաներ: Ես եթե պատժեի, ֆինանսապես կպատժեի: Թողեցի նախագահի հայեցողությանը. Նավոյանը լավ և բարի տղա է, պարգևավճար էլ է տվել Մանասյանին և ճանապարհել: 
 
- Հարձակման գծում բացն առաջնության համար ինչպե՞ս եք լրացնելու:
 
- Համալրման գործընթացն ընթանում է: Պարզապես կենտրոնացած են վաղվա հանդիպմանը: Կրկնում եմ՝ մենք հարձակվողական ոճի լավ ֆուտբոլիստներ ունեն՝ Դաշյանը, Մելքոնյանը, փորձում ենք նաև Արթուր Եդիգարյանին ավելի առաջ տանել: 
 
Անընդհատ Էբերի հարցն է շոշափվում: Բրազիլացիները շատ «բջոտ» են. նա ասում է, որ համաձայն է 4 ամսով գալ, իր ցանկալի աշխատավարձի կրկնապատիկը ստանալ ու գնալ: Բայց միայն 1.5-2 ամիս է հարկավոր, որ նա լավ ֆունցիոնալ վիճակի գա: Այնտեղ ոչնչով չի զբաղվել: Իրենք մտածում են այլ բաների մասին: Միհրանի հարցն ինչ-որ տեղ հնարավոր է շոշափել, ֆուտբոլ է, գուցե իր մոտ չստացվի, կվերադառնա: Էբերի հարցը փակված է:
 
- Մրցակցի ուժեղ և թույլ կողմերի մասին ի՞նչ կասեք:
 
- Ինքս նախորդ հանդիպումը դիտել եմ 3, իսկ թիմի հետ 1 անգամ. պարզապես չեմ ցանկացել ծանրաբեռնել ֆուտբոլիստների գլուխները: Լավ վերլուծություն ենք արել, կանգնել ենք մեր սխալների վրա: Սովոր ենք վրացական ֆուտբոլը տեսնել անհատական գործողությունների հիման վրա, սակայն նշեմ, որ թիմային լավ ֆուտբոլ են խաղում:
 
- Հարցազրույցներից մեկում ասել եք, որ ցանկանում եք դառնալ հայկական ամենաէլիտար թիմը. ի՞նչ գործոններ են ներառված այդ ծրագրում:
 
- Գործոններից առաջինը բյուջեն է. պետք է բարձրացում լինի: Հարկավոր է ունենալ բարձրակարգ լեգիոներներ: Նախագահի հետ անընդհատ քննարկում ենք, ցանկանում ենք, որ այս ամենը շարունակական լինի: Էլիտարը նշանում է տիտղոսներ, տիտղոսներ և անընդհատ տիտղոսներ:
 
 - Բայց հաշվարկե՞լ եք, որ այդ աշխատանքներն անելու եք Հայաստանում, ուր առաջնությունը շատ թույլ է:
 
- Այժմ ոչ միայն մենք, «Շիրակը» ևս Հայաստանի համար լավ վիճակում է: Պետք է ճիշտը խոսենք. չենք հասել այն մակարդակին, որ 2-րդ փուլն անցնենք. պետք է ամեն ինչ հաշվի առնել: Անդորրայի թիմին անցնում ենք, Լիխտեյնշտեյնի, ինչի թիմ էր, հա՜, Ջիբրալթարի... չանցանք այդ թիմին, ներողություն: Իմ կարծիքն է, որ սա մեր մաքսիմումն է: Եթե ցանկանում ենք 2-րդ փուլն էլ անցնել, դա կլինի հրաշքի իրագործում: Պետք է համակարգ գործի: Որտեղի՞ց անցնենք 2-րդ փուլը. ես միշտ ասում եմ այն, ինչ մտածում եմ և այն, ինչ կա: Թող ոչ մեկ չաշխատի իրենից բարձր թռնի և մեծ-մեծ խոսի:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search