Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարությամբ հուլիսի 22-ին տեղի է ունեցել ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը:
Մասնագիտական հանձնաժողովը հանրային քննարկումներ կանցկացնի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումների գործընթացի նախապես սահմանված եւ հետագայում շտկված ժամկետները՝ հանձնաժողովը քննարկվել է հայեցակարգի նախագիծը հանրային քննարկումների միջոցով հանրությանը ներկայացնելու միջոցառումների կազմակերպչական ու տեխնիկական հարցերը:
Մտքերի փոխանակության արդյունքում որոշվել է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում հանձնաժողովը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ հանրային քննարկումներ է անցկացնելու քաղաքական կուսակցությունների, մտավորականության, գիտական շրջանակների, դատական համակարգի, տարածքային կառավարման պատասխանատուների, ինչպես նաեւ՝ հասարակական կազմակերպությունների ու երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ժամանակացույցի ու վայրի մասին կհաղորդվի լրացուցիչ: