ԱՄՆ եւ Ռուսաստանի զինվորականները այս պահին չեն համագործակցում միմյանց հետ Սիրիայում գործողություններ իրականացնելու հարցում:
Ամերիկացի եւ ռուս զինվորականները չեն համագործակցում Սիրիայում գործողությունների իրականացման հարցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, ասել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆեր Հարվերը` հավելելով, որ զինվորականները համագործակցում են միայն թռիչքների անվտանգության մասին հուշագրի շրջանակում:
Նախորդ շաբաթվա ընթացքում կայացել էր հանդիպում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջեւ: Հանդիպման արդյունքում կողմերը համաձայնության էին եկել կրակի դադարեցման վերաբերյալ հստակ քայլեր ձեռնարկելու հարցում: