Ռուս զինվորականները դեկտեմբերի 31-ին Սիրիայում «Հմեյմիմ» ռազմաբազան նռնականետային կրակի ենթարկած գրոհայինների դիվերսիոն խմբի հայտնաբերման և ոչնչացման հատուկ գործողություն են իրականացրել:
Ռուս զինվորականները ոչնչացրել են «Հմեյմիմ» ռազմաբազան կրակի ենթարկած գրոհայիններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Գործողության վերջնական փուլում ռուս զինվորականները բացահայտել են դիվերսիոն խմբի տեղակայման վայրը Իդլիբ նահանգի արևմտյան հատվածում»,- ասված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով դիվերսիոն ողջ խումբը ոչնչացվել է "Краснополь" հակահրետանային համակարգի հարվածով: Ռուսական ռազմական հետախուզությունը Իդլիբ նահանգում հայտնաբերել է նաև ահաբեկիչների կողմից անօդաչու հարվածային սարքերի վերջնական հավաքման և պահման վայրը և ամբողջությամբ ոչնչացրել է անօդաչու սարքերի պահեստը: