Հայ տանկիստները մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունում և Ղազախստանի Հանրապետությունում «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում անցկացվելիք «Տանկային բիատլոն», «Զորային հետախուզության գերազանցիկներ» և «Դիպուկահարների սահմանագիծ» մրցումներին:
«Տանկային բիաթլոնում» հայ տանկիստներն առաջին անհատական մրցույթում առաջին տեղն են գրավել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մրցումների մեկնարկը տրվել է այսօր:
«Տանկային բիաթլոնում» Հայաստանի տանկիստներն առաջին անհատական մրցույթում առաջին տեղն են գրավել:
Հիշեցնենք, որ «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցումներում հայ տանկիստները գրավել էին երկրորդ տեղը: