Երեք մրցավազքերի արդյունքներով` հայ տանկիստները դուրս են եկել «Տանկային բիաթլոն 2016» մրցույթի եզրափակիչ փուլ:
Հայ տանկիստները դուրս են եկել «Տանկային բիաթլոն 2016» մրցույթի եզրափակիչ փուլ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է «rusarminfo.ru»-ն, այս մասին տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության աշխատակից Վոլոդյա Տեր-Աստվածատրյանը:
Երրորդ մրցավազքի ժամանակ Հայաստանի կողմից ներկայացված էին Գևորգ Բալայանը, Սանասար Ծառուկյանը և Նարեկ Շարոյանը:
«Ալաբինո» զորավարժարանում անցկացված նախորդ երկու մրցավազքի արդյունքներով` Հայաստանի թիմը նույնպես եղել է առաջատարների շարքերում: Առաջին մրցավազքից հետո հայ տանկիստները զբաղեցրել են երրորդ տեղը, իսկ, երկրորդ մրցավազքի ժամանակ դարձել են հաղթող: