Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնաթողության պահանջով հանրագիրը, որը հրապարակվել Է Change.org կայքում, ավելի քան 150 հազար ստորագրություն Է հավաքել:
Մեդվեդեւի պաշտոնաթողության պահանջով հանրագիրն ավելի քան 150 հազար ձայն Է հավաքել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս շաբաթ ավելի վաղ Մեդվեդեւն ուսուցիչներին խորհուրդ Է տվել այլ աշխատանք փնտրել, եթե դժգոհ են իրենց աշխատավարձերից, ինչով հարուցել Է հասարակայնության դժգոհությունը:
«Եթե ցանկանում եք փող վաստակել, կան բազմաթիվ հիանալի տեղեր, որտեղ դա կարելի Է ավելի արագ եւ ավելի լավ անել: Հենց այդ նույն բիզնեսը»,- ասել Է վարչապետը «Իմաստների տարածք» փառատոնում ուսուցիչների հետ կայացած զրույցի ժամանակ:
Ինչպես նշված Է նախագահ Վլադիմիր Պուտինի անունով հանրագրի տեքստում, նախարարների կաբինետը «պետք Է գլխավորի իրազեկ, կրթված, երկրի համար հոգացող մարդ»:
Եվս մեկ հանրագրի հեղինակ Մեդվեդեւից պահանջում Է ներողություն խնդրել ուսուցիչների աշխատավարձերի մասին իր ասածների համար: