«Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ կրթաթոշակային (ուսման վարձի փոխհատուցում) մնայուն ֆոնդեր են գործում Երևանի պետական համալսարանի (Գարալյան ֆոնդ) և Երևանի պետական բժշկական համալսարանի (Փիրզադյան և Բազարյան ֆոնդ) ուսանողների համար։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը կրթաթոշակի մրցույթ է հայտարարում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից՝ ավելացնելով, որ կրթությունը դարձնելով հասանելի՝ հիմնադրամը կարևորում է դրա շարունակականությունն ու ֆինանսապես աջակցում ուսանողներին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կրթաթոշակ ստանալ ցանկացողները կարող են նաև մասնակցել ինտելեկտուալ խաղ-մրցույթի, որն անց է կացվելու օգոստոսի վերջին: Այս մրցույթին կարող են մասնակցել բոլոր համալսարանների ուսանողները:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը կվճարի 2 հաղթողների մեկ տարվա ուսման վարձը։