«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հաշվեհարդար են տեսել ավելի քան 50 իրաքցի պատանիների հետ էլ Հուվեյջա քաղաքում, որը գտնվում է երկրի հյուսիսային Քիրքուկ նահանգում։
ԻՊ զինյալներն Էլ Հուվեյջա քաղաքում կենդանի այրել են ավելի քան 50 իրաքցի պատանիների. ԶԼՄ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին օգոստոսի 7-ին հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը։
«Ալ Արաբիա»-ի տվյալներով՝ զինյալները կենդանի այրել են 52 պատանիների։ Իսլամիստները նրանց մեղադրել ան այն բանում, որ պատանիներն իրենց ընտանիքները դրում էին փախչել քաղաքից, որը գտնվում է խմբավորման հսկողության տակ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ևս 4 երիտասարդ իրաքցիներ նույն պատճառաբանությամբ գնդակահարվել են Էլ Հուվեյջայի կենտրոնական հրապարակում։
Քիրքուկ նահանգի հարավ-արևմտյան շրջանները, որտեղ և գտնվում է Էլ հուվեյջան, զավթվել են 2014 թվականի հունիսին։ Մինչ այժմ այդ շրջաններից ծայրահեղականների բռնություններից առավելապես նահանգի մայրաքաղաք փախել են ավելի քան 150 հազար տեղաբնիկներ։