Լուսանկարը այն եզակի երևույթներից է, որում կարելի է անմահացնել իրադարձությունները, գեղեցիկ վայրերը, սիրված դեմքերը, պահերը, որոնք երբեք չեն կրկնվի:
Այսօր Լուսանկարի համաշխարհային օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լուսանկարների շնորհիվ կարելի է վերադառնալ անցյալ, նույնիսկ թերթել այն ու վերապրել։
Լուսանկարի համաշխարհային օրը հաստատվել է 2009 թվականին՝ ավստրալիացի լուսանկարիչ Կորսկե Արայի նախաձեռնությամբ: Տոնի ամսաթիվն ընտրվել է այն հանգամանքով, որ 1839 թվականի այդ օրը լայն հասարակությանը ներկայացվել է տպագիր լուսանկար ստանալու մեթոդը դագերոտիպը՝ լուսանկարի նախատիպը:
Գյուտը պատկանում է Լուի Ժակ մանդե Դագերին, որը լուսանկարի՝ որպես հրապարակային տեխնոլոգիա դառնալու առաջին քայլն է եղել:
Լուսանկարի միջազգային օրը բոլոր նրանց տոնն է, ով սիրում է լուսանկարել և լուսանկարվել: