Գյումրիի ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավճիռը:
Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դատավոր Հարություն Մովսիսյանը հրապարակեց, որ դատարանը ձեռք բերված ապացույցների համադրելով միմյանց հետ, դրանց համակցությամբ հաստատված է համարում էր, որ Վալերի Պերմյակովը կատարել է իրեն առաջադրված մեղադրանքներով նախատեսված արարքները:
Դատարանը նրան դատապարտեց ցմաh ազատազրկման` համակցելով նաև 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պատժաչափերը` համապատասխանաբար 10 և 2 տարի ազատազրկում: