Թուրքիայի Քարաբյուք նահանգի Սաֆրանբոլու շրջանի ժանդարմական գնդում զինծառայողների միջեւ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել:
Թուրքական բանակում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է «Անատոլու» լրատվական գործակալությունը, զինվորների միջեւ ծեծկռտուքը սկսվել է ճաշարանում. 30 զինվորների միջեւ ստեղծված վիճաբանությունը վերածվել է զանգվածային կռվի:
Արյունալից ծեծկռտուքը հրամանատարության կողմից հնարավոր է եղել դադարեցնել օդ կրակոցներ արձակելու շնորհիվ:
Զանգվածային կռվի ժամանակ 10 զինծառայողներ վիրավորվել են, որից մեկը` ծայրահեղ ծանր:
Թուրքական պաշտոնական լրատվական գործակալությունը չի հայտնել բանակում զանգվածային ծեծկռտուքի պատճառը: