Artsakhpress

Քաղաքական

ԼՂ անկախության հռչակումը մեզ պետական մտածողություն է տվել. Աշոտ Մելքոնյան

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշում է անկախության հռչակման 25-րդ տարեդարձը:

ԼՂ անկախության հռչակումը մեզ պետական մտածողություն է տվել. Աշոտ Մելքոնյան

ԼՂ անկախության հռչակումը մեզ պետական մտածողություն է տվել. Աշոտ Մելքոնյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի անկախության պատմության, ձեռքբերումների, տեղեկատվական պայքարի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ:

- Պարոն Մելքոնյան, ի՞նչ էր նշանակում հայոց պատմության ու պետականության մեջ ԼՂ-ի անկախության հռչակումը:

-Այն, ինչ տեղի ունեցավ 1991 թվականի սեպտեմբերին 2-ին Լեռնային Ղարաբաղում, աննախադեպ երևույթ էր մեր ժողովրդի պատմության մեջ, որովհետև երկարատև  ընդմիջումից հետո վերականգնվում էր հայոց պետականությունն արդեն նորագույն ժամանակաշրջանում՝ 1920-ին այն կորցնելուց հետո:

Հատկանշական էր այն, որ շատ ավելի շուտ, քան Խորհրդային Հայաստանում, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզային  խորհուրդը և Շահումյանի շրջանային  խորհուրդը համատեղ նիստ էին անում և հռչակում էին  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Դա ինձ չի զարմացնում, որովհետև զարմանալի զուգադիպությամբ հայոց պետականության վերածնումն առաջին հերթին տեղի է ունեցել հայկական մի քանի տարածքներում, որոնք աչքի են ընկել իրենց պետականամետ ձգտումներով, ինչպես Արցախն է, Սյունիքն է, և այլ տարածքներ: Ճիշտ էին բոլոր այն քաղաքացիները, որ ասում էին՝ Արցախը կազատագրվի Ադրբեջանից այն ժամանակ, երբ ընտրի պետական անկախության ճանապարհը, իսկ Արցախի անկախացումը բարոյահոգաբական առումով փոխեց մեր մտածելակերպը:

-Ի՞նչ է տվել անկախության 25 տարին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:

- Հայաստանի առաջին հանրապետությանը վիճակված էր 2,5 տարի գոյություն ունենալ, փառք աստծու մեր երկու հայկական պետականությունները գոյություն ունեն քառորդ դար, և ես համոզված եմ, որ այդ երթը շարունակվելու է: Այսօր տոնական օր է, և դժվարություններից  չպիտի խոսենք, համահայկական մակարդակով պատրաստ պիտի լինենք  բոլոր սպառնալիքներին ընդդիմանալու: Արդեն սա մարտահրավեր չէ, այլ սպառնալիք, որ մշտապես կախված է մեր մտքին: Որպես ազգ և պետականություն, մենք պետք է հասկանանք, որ այն ինչ որ մեզ տվել է սեպտեմբերի 2-ը, կամ 21-ը ՀՀ-ին, անկախ մտածելու անկախ այս հողի վրա  ապրելու իրողությունը  պետք է փայփայենք, դա ամենամեծ գանձն է: Անկախությունը մեզ տվել է պետական  մտածողություն: 

- Ինչ հանգամանքների բերումով էր  և քաղաքական ի՞նչ գործողություններ ստիպեցին, որ 1991-ին ԼՂ-ն առանձին հռչակեց իր անկախությունը, Հայաստանն՝ առանձին:

- Սա դիվանագիտական ճարպիկ խաղ էր, մեր շարժումն 1988-ին սկսվել էր Արցախի և Խորհրդային Հայաստանի միացման լոզունգներով: Հանկարծ 1991-ին, գնաց անկախության  ճանապարհով, որովհետև Ադրբեջանի՝ Խորհրդային Միության կազմից դուրս գալուց հետո այդ իրավունքը վերապահված էր նաև Արցախի  հայությանը, որովհետև 1921 թվականի հուլիսի 5-ի այդ չարաբաստիկ որոշումը Արցախն Ադրբեջանին միացնելու վերաբերյալ, մի փոքրիկ դրական կետ էր պարունակում՝ ազգային պետականության կազմավորումը: Պետություններն անկախացան, բայց այստեղ էլ խախտվեց դեկտեմբերի 1-ի հայտնի որոշումը  Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին  միանալու վերաբերյալ:  Հակասությունն այստեղ էր իրավական առումով, որ մենք 1988-ի հունիսի 15-ին Գերագույն  խորհրդի մակարդակով այդ օրը որոշում կայացրիք, որ ԼՂԻՄ-ի ինքնավար մարզի մարզային խորհրդի 20-րդ նստաշրջանի դիմումը մեզ համար ընդունելի է Ադրբեջանի տարածքից դուրս գալու և Հայաստանին միանալու, սակայն երկու օր անց Ադրբեջանը մերժեց այն, վկայակոչելով սահմանադրության 78-րդ կետը, որի  համաձայն տարածքը չի կարող փոխվել առանց գերագույն խորհրդի համաձայնության:

Նույնը հաստատեց 1988-ի հուլիսի 18-ի ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության նիստը, չնայած մինչ օրս չեղյալ չի հայտարարվել դեկտեմբերի 1-ի որոշումը, չեղյալ չի հայտարարել, բայց այն սառեցրինք և նախընտրությունը տվեցինք սեպտեմբերի 2-ի անկախության հռչակմանը հետևելով միջազգային իրավունքին:

Բայց ես կարծում եմ, որ հիմա ճիշտ ժամանակն է, որ երբ Ադրբեջանի ագրեսիան ավելանալու է օր օրի, մենք պետք է փակագծերը բացենք մինչև վերջ ԼՂՀ-ն Հայաստանի միացնելու վերաբերյալ 1988-ի դեկտեմբերի 1-ի որոշմամբ: 

-Արդյո՞ք դիվանագիտական հնարքի շարունակությունն էր այն, որ  ԼՂՀ-ն  բանակցային սեղանի շուրջ չէ, և պատմականորեն ինչի՞ց դասեր չենք քաղել:

-Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ ԼՂՀ-ի հետ որևէ բանակցային գործընթացի իրականացում ուղակիորեն կնշանակի Արցախի ճանաչում, մի բան, որ նա արել է 1994-ի մայիս 12-16-ին, երբ Բիշքեկում, Մոսկվայում  կնքվում էին զինադադարները, որովհետև  այլընտրանք  չունեին, և Ադրբեջանն էր մեզ աղերսել զինադադար և մենք  սխալմամբ կնքեցինք այդ զինադադարը և արդյունքը եղավ այն, որ այսօր ցավալիորեն Ադրբեջանն է սկսել թելադրել պայմաններ:1994-ին հոր աղերսներից հետո հիմա (Հեյդար Ալիևի – Tert.am) որդին հոխորտում է:

-Փաստորեն, մենք նախկինում առավել նպաստավոր դիրքերում էինք 90-ականներին:

- Այո, հասարակությունը շատ ավելի համախմբված էր, արտագաղթը մեզ խիստ թուլացրեց, դեմոգրաֆիական խնդիրներ ունեցանք, և այս պայմաներում Ադրբեջանն իր նավթադոլարներն օգտագործելով փորձեց ռազմական առումով գերակշռություն  ստեղծել, հիմա էլ դիվանագիտական ճակատում է փորձում է լեզու գտնել նաև Ռուսաստանի հետ:

Ես կարծում եմ, որ ինչպես 90-ականներին անելանելի թվացող վիճակում հարցը լուծեց հայ զինվորը, այնպես էլ այսօր լուծելու է հայ զինվորը, հայ բանակը: Այսօր, առավել քան երբևէ, հայ հասարակությանը պետք է միասնություն: 

Կուսակցություններ, իշխանություն, ընդդիմություն, դիմություն,  դրա ժամանակն անցել է: Մենք պետք է հասկանանք, որ մի հասարակություն ենք, և 1915-ին երբ մեզ  մորթում էին ոչ հարցնում էին առաքելական ես, կաթոլիկ ես, բողոքական ես,  դաշնակցական ես, հնչակյան ես, այսօր էլ, Աստված մի արասցե, եթե դա տեղի ունեցավ ոչինչ չեն հարցնելու, հայ ես՝ վերջացավ:   

-Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը պատմությունը կեղծելու մեծ փորձ  և ձգտում ունի: Ւ՞նչ է անում և ի՞նչ պետք է անի Հայաստանը աշխարհին ճշմարտությունը մշտապես ցուցադրելու և այն պահպանելու համար: 

- Եթե համացանցում որոնեք Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի կայքէջ,ապա դրա անմիջապես երկրորդ որոնումը Պատմության կեղծարարությունն Ադրբեջանում կայքն է: Այդ կայքէջը մենք ենք բացել, և ներկայացնում ենք, թե ինչպես է պատմությունը խեղաթյուրում Ադրբեջանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search