Կատալոնիան շարունակելու է անկախության ուղով, սակայն առկախում է դրա հռչակումը. Կատալոնիայի առաջնորդ
Կատալոնիան շարունակելու է անկախության ուղով, սակայն առկախում է դրա հռչակումը. Կատալոնիայի առաջնորդ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ,10 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պուչդեմոնը շեշտեց, որ այս պահը պատմական է Կատալոնիայի համար: «Քվեատուփն ասել է «Այո» անկախությանը, և դա է այն կամքը, որով ես առաջ եմ շարժվելու: Ես ցանկանում եմ հետևել Կատալոնիայի ժողովրդի կամքին, իսկ դա անկախ պետություն դառնալն է: Այսօր ես ստանձնում եմ Կատալոնիայի՝ հանրապետական կառավարման ձևով անկախ պետություն դառնալու մանդատը»,- հայտարարեց Պուչդեմոնը: Նա միաժամանակ ընդգծեց, որ վերջին շրջանում երկխոսության և բանակցությունների կոչեր են հնչել աշխարհի և Եվրոպայի բազմաթիվ առաջնորդների, Նոբելյան մրցանակակիրների և այլ հարգարժան անձանց կողմից, և այդ կոչերը պետք է հարգվեն: «Մենք առկախում ենք անկախության հռչակումը մի քանի շաբաթով, քանի որ ցանկանում ենք խելամիտ երկխոսություն և միջնորդություն ունենալ Իսպանիայի պետության հետ»,- ընդգծել է Պուչդեմոնը: 2017թ-ին հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացված հանրաքվեի արդյունքներով քվեարկությանը մասնակցածների շուրջ 43 տոկոսը կողմ է արտահայտվել Իսպանիայից անկախությանը: Մադրիդը չի ճանաչել հանրաքվեի փաստն ու արդյունքները: