ՄԱԿ Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 9-ին, ամենայն հավանականությամբ, Հյուսիսային Կորեայի հարցով արտահերթ նիստ կհրավիրի։
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը Հյուսիսային Կորեայի հարցով արտահերթ նիստ կհրավիրի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են հարավկորեական լրատվամիջոցները՝ վկայակոչելով դիվանագիտական շրջանակներում իրենց աղբյուրները։
ՄԱԿ–ին նման խնդրանքով դիմել են Հարավային Կորեան, Ճապոնիան եւ ԱՄՆ–ը, Փհենյանի իրականացրած միջուկային փորձարկումներից հետո, փոխանցում է NEWS.am–ը։
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան ավելի վաղ հաստատել էր միջուկային փորձարկումների անցկացման փաստը։