Artsakhpress

Քաղաքական

Դավիթ Բաբայան. Կարգավիճակն իրենով չի կարող ԼՂՀ անվտանգության երաշխիք լինել

Կարգավիճակը չի կարող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխիք լինել։

Դավիթ Բաբայան. Կարգավիճակն իրենով չի կարող ԼՂՀ անվտանգության երաշխիք լինել

Դավիթ Բաբայան. Կարգավիճակն իրենով չի կարող ԼՂՀ անվտանգության երաշխիք լինել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am–ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ «Ինտերֆաքս» ռուսական գործակալությանը տված հարցազրույցում հնչեցրած այն միտքը, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց։

Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ տարածքների հարցը մշտապես շեշտում է Ադրբեջանը, եւ համանախագահները կամա թե ակամա ստիպված են այն ներառել օրակարգում, քանի որ չեն կարող անտեսել հակամարտության կողմերից մեկի պահանջները։ «Սակայն դա բոլորովին չի նշանակում, որ նման մոտեցումը մեզ համար ընդունելի է»,– ասել է ԼՂՀ նախագահի խոսնակը՝ միաժամանակ հիշեցնելով, որ տարածքային պատկանելիության մասին խոսելիս Բաքուն մոռանում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը Ադրբեջանական ԽՍՀ–ի իրավահաջորդը չէ, քանի որ ինքն է հրաժարվել քաղաքական եւ իրավական ժառանգությունից։

«ԼՂՀ–ի  համար գլխավորը անվտանգության երաշխիքներն են։ Ոչ  մի կարգավիճակ չի կարող անվտանգության երաշխիք լինել, եթե հակառակորդ կողմը չի հրաժարվել ֆաշիստական հռետորաբանությունից, սպառնում է «ազատագրել տարածքները», այդ թվում՝ Զանգեզուրն ու Երեւանը»,– ասել է Դավիթ Բաբայանը։ Նրա խոսքով, եթե 90-ական թթ. հնարավոր էր դիտարկել տարածքները կարգավիճակի դիմաց փոխանակելու հարցը, ապա հիմա՝ պատերազմից հետո, որից Ղարաբաղի ժողովուրդը հաղթող է դուրս եկել, իսկ ազգային–ազատագրական գաղափարախոսությունը ձեւափոխվել է պետականաշինության գաղափարախոսության, ոչ։

Բաբայանը հիշատակել է, որ աշխարհում շատ են օրինակները, երբ ագրեսիայի թիրախ են դառնում ճանաչված պետությունները, ավելին՝ տարածքները կարգավիճակով փոխարինելու մոտեցումն անընդունելի է նաեւ այն պատճառով, որ «կարգավիճակ» ընդհանուր սահմանումը կարող է ենթադրել ինքնավարություն Ադրբեջանի կազմում։ «Տարածքների հարցը քննարկելիս անհրաժեշտ է հիշել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքների մասին՝ Գետաշենի, Շահումյանի, Հյուսիսային Արցախի եւ այլն»,– նշել է Բաբայանը։

«Կարգավորման ճիշտ տարբերակը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումն է։ Միայն դրանից հետո կարելի կլինի նստել բանակցությունների սեղանին եւ քննարկել սահմանների հարցը»,– փաստել է Դավիթ Բաբայանը։

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search