Ուկրաինայի հայ համայնքները Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան եւ Հայ առաքելական եկեղեցուՈւկրաինայի թեմի հետ կազմակերպել են հանդիսավոր միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյա տարեդարձին:
Ուկրաինայի հայերը նշում են Հայաստանի Անկախության 25-ամյակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին փոխանցում է Analitiaua-ն:
Միջոցառումները սեպտեմբերի 21-ին Զապորեժիեում մեկնարկել են տոնական համերգով, որը կազմակերպել է Զապորեժիեի Հայկական մշակույթի միությունը եւ Ուկրաինայի Հայ երիտասարդների մարզային միությունը: Միջոցառման շրջանակում Տ. Շեւչենկոյի անվան Մշակույթի պալատում կկազմակերպվի ցուցահանդես:
Ուրբաթ Կիեւում տեղի կունենա Հայաստանի Անկախության 25-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որը կազմակերպելու է Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը, որին ավանդաբար մասնակցում են Ուկրաինայի իշխանությունների, հոգեւորականության, Ուկրաինայի հայկական միության եւ տարածաշրջանային հայկական միությունների ներկայացուցիչներ, արտասահմանյան երկրների դեսպաններ, հասարակական եւ քաղաքական գործիչներ, ստեղծագործող մտավորականության ներկայացուցիչներ:
Նույն օրը Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված համերգ կկայանա Կիրովոգրադի մարզային ֆիլհարմոնիկ դահլիճում:
Ամբողջ շաբաթվա ընթացքում տոնական միջոցառումներ կանցկացվեն Ուկրաինայի տարբեր շրջաններում: