Տպավորություններս ամենալավն են,- Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անկախության տոնին նվիրված համերգից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը՝ խոսելով Անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթի մասին:
Անկախության 25-ամյա սահմանագիծը նոր խթան կտա Հայաստանի զարգացմանը. Իվան Վոլինկին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա նշեց, որ այսօր ողջ օրվա ընթացքում Երևանում անցկացվել են մի շարք տոնական միջոցառումներ, բոլորի տրամադրությունը բարձր է:
«Անկախության 25-ամյա սահմանագիծը նոր խթան կտա Հայաստանի զարգացմանը»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ ասաց նա՝ Հայաստանին ցանկանալով բարեկեցություն, մշտապես խաղաղ երկինք: