Ադրբեջանում հանրաքվեի ընթացքում բնակչությունը 91,2%-ը կողմ է քվեարկել նախագահի պաշտոնավարման ժամկետի երկարաձգմանը:
Ադրբեջանի բնակիչները կողմ են քվեարկել նախագահի պաշտոնավարման ժամկետի երկարաձգմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Պանահովը:
«Նախագահի լիազորությունների երկարաձգման օգտին Ադրբեջանում հանդես է եկել ընտրողների 91,2%-ը »,- ասել է Պանահովը:
Ադրբեջանի քաղաքացիները երկուշաբթի կողմ են քվեարկել սահմանադրության մեջ փոփոխություններ և լրացումներ անցկացնելու օգտին: Սահմանադրությունում առաջարկվող ուղղումներից մեկը նախատեսում է նախագահի լիազորությունների ժամկետի երկարաձգում 5 տարուց մինչև 7 տարի, ինչպես նաև տարիքային սահմանագձի բարձրացում, փոխնախագահի պաշտոնի ստեղծում: Բացի այդ նախագահը իրավունք է ստացել ցրել խորհրդարանը:
Ըստ Ադրբեջանի օրենսդրության՝ հանրաքվեն անցկացված է համարվում, եթե ընտրություններին մասնակցել է քվեարկողների նվազագույնը 25%-ը: