Ռուսաստանը հաշվի կառնի միջուկային զսպման վերաբերյալ ԱՄՆ մոտեցումների վերանայումը և ազգային անվտանգությունից ելնելով համապատասխան քայլեր կձեռնարկի:
ՌԴ-ն կվերանայի միջուկային զսպման վերաբերյալ իր մոտեցումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը` ի պատասխան ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի` միջուկային զսպման նոր մոտեցումների վերաբերյալ հայտարարության:
«Լուրջ մտահոգության առարկա է միջուկային ներուժի օգտագործման հնարավորության մասին հայտարարությունը, եթե խնդիրն առնչվի ռուսական ուժերի մասնակցության ռազմական հակամարտության: Մենք, իհարկե, հաշվի կառնենք ԱՄՆ մոտեցումները մեր ազգային անվտանգության ապահովման համատեքստում»,- ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: