Հունաստանի Հռոդոս կղզում սեպտեմբերի 30-ին բացվում Է «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաշխարհային հասարակական համաժողովի 14-րդ նստաշրջանը: Միջոցառումը կտեւի մինչեւ հոկտեմբերի 1-ը:
Հռոդոսում բացվում Է «Քաղաքակրթությունների երկխոսություն» միջազգային համաժողովը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս տարի համաժողովի կենտրոնական թեման Է «Բազմակողմանիության քաոսը. երկխոսության շտապ կոչը»: Միջազգային հանդիպման մասնակիցները կլինեն 160 պատվիրակներ 30 պետություններից, ինչպես նաեւ լրագրողներ աշխարհի տարբեր երկրներից:
Հավաքվածները կքննարկեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում, քաղաքակիրթ աշխարհն ընդդեմ բարբարոսության, ինքնության քաղաքականությունը եւ մարդկության ունիվերսալ արժեքները, գործող մոդելների՝ անհաջողություն կրող տնտեսական այլընտրանքները եւ շատ այլ թեմաներ:
Ելույթ ունեցողների թվում են՝ համաժողովի հիմնադիր-նախագահ Վլադիմիր Յակունինը, Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, Սլովակիայի վարչապետ Ռոբերտո Ֆիցոն, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: