Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը պաշտոնական այցով կժամանի Վրաստան, աշխատանքային այցով՝ Հայաստան՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար:
Ղրղզստանի նախագահը կայցելի Հայաստան ու Վրաստան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը:Ինչպես հայտնում է «Սպուտնիկ» գործակալությունը, նախատեսվող այցերի մանրամասները նախագահը քննարկել է արտգործնախարար Էրլան Աբդիլդաևի և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Սապար Իսակովի հետ: