Սիրիայի կառավարությունը պետք Է դադարեցնի իր օդուժի թռիչքները Հալեպի վրա:
Պան Գի Մունը Դամասկոսից պահանջել Է դադարեցնել օդուժի թռիչքները Հալեպի երկնքում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին, հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ Գլխավոր ասամբլեայի ոչ պաշտոնական նիստում ելույթ ունենալով մերձավորարեւելյան այդ երկրի իրադրության շուրջ:
«Մարտական գործողությունների դադարեցման ռեժիմը պետք Է վերահաստատվի ամբողջ Սիրիայում, իսկ կառավարությունը պետք Է համաձայնի Հալեպի վրա իր ռազմաօդային ուժերի ինքնաթիռների թռիչքների դադարեցմանը»,- ասել Է ՄԱԿ-ի վարչական ղեկավարը: Նա նաեւ հորդորել Է «մեկուսացնել ծայրահեղականների կազմավորումները»: Նրա խոսքով՝ այս խդիրների կատարումը կպահանջի մոնիթորինգի արդյունավետ մեխանիզմների ներդրում:
Պան Գի Մունը ողջունել Է Ռուսաստանի կողմից միակողմանի կարգով Հալեպի ռմբակոծումների դադարեցումը եւ նշել, որ հումանիտար հրադադարը թույլ կտա Հալեպից տարհանել հիվանդներին ու վիրավորներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: