ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 28-29-ն աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը կժամանի Արցախ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Կարեն Բոթոյանը:
Նախատեսվում են խորհրդարանական պատվիրակության հանդիպումները ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ինչպես նաեւ խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
ՀՀ ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի նաեւ առաջնագիծ: