Artsakhpress

Հասարակական

Թալիշում խաչքար-հուշարձան է բացվել՝ նվիրված ապրիլյան պատերազմում զոհված սիսիանցի ազատամարտիկներին (լուսանկարներ)

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում տեղի է ունեցել խաչքար-հուշարձանի բացման հանդիսավոր արարողություն:

Թալիշում խաչքար-հուշարձան է բացվել՝ նվիրված ապրիլյան պատերազմում զոհված սիսիանցի ազատամարտիկներին (լուսանկարներ)

Թալիշում խաչքար-հուշարձան է բացվել՝  նվիրված ապրիլյան պատերազմում զոհված սիսիանցի ազատամարտիկներին (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ խաչքար-հուշարձանը նվիրված էր ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Սիսիանի ջոկատի ազատամարտիկներին, որը կանգնեցվել է ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի նախաձեռնությամբ: Թեև գյուղում, անվտանգության նկատառումներից ելնելով, բնակիչները մշտական բնակություն չունեն, սակայն միջոցառման առիթով բազմաթիվ մարդիկ էին հավաքվել. եկել էին նաև ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված` Սիսիանի ջոկատի ազատամարտիկների հարազատները՝ հարգելու հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը:Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ով իր խոսքում, մասնավորապես, նշել է, որ այս պահին բոլորս համակված ենք տարբեր զգացումներով. մի կողմից կա խոր թախիծ և տխրություն, քանի որ հիշում ենք մեր նահատակված ընկերներին, մյուս կողմից մենք լի ենք հպարտությամբ, որ ունենք այդպիսի հերոս մարտիկներ, որոնց կերպարը միշտ կենդանի է մեր սրտերում: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակորդի դրսևորած ծայրահեղ լկտի ու սանձարձակ պահվածքը նոր սրբագրումներ է կատարել ղարաբաղյան կողմի ունեցած մոտեցումներում, և այն կրկնվելու դեպքում, հայկական կողմի պատասխանը լինելու է խիստ և կտրուկ: «Փա՛ռք ու պատիվ հայրենիքի համար իրենց կյանքը զոհած մեր բոլոր ազատամարտիկներին: Նրանք մեկ անգամ ևս հաստատել են այն իրողությունը, որ հայրենիքը սակարկման ենթակա չէ, և պետք է ամեն ինչ անենք մեր երկրի սահմաններն ամուր պահելու համար»,- ասել է նախագահը և հավելել, որ դրանով իսկ վառ կպահենք մեր զոհված տղաների հիշատակը:


Հուշաքարի բացման առթիվ հանդիսավոր տողանով անցել է ՊԲ պատվո պահակախումբը, իսկ մի խումբ ազատամարտիկներ պարգևատրվել են պաշտպանության նախարարության շնորհակալագրերով ու ձեռքի ժամացույցներով:
Ելույթներով հանդես են եկել նաև միջոցառման մասնակիցները, իսկ հուշաքարի բացումը կատարել են զոհված ազատամարտիկների հարազատները:

Ինչպես «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է խաչքար-հուշարձանի հեղինակ Վարազդատ Համբարձումյանը, հուշաքարի վրա պատկերված թուր-խաչերը խորհրդանշում են սիսիանցի ազատամարտիկներին: «Խաչը, ինչպես գիտենք, քրիստոնեության խորհրդանիշն է համարվում: Սակայն երբ հայրենիքը վտանգի մեջ է, մեր խաչը պետք է թուր դառնա, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր հավատքն ու հայրենիքը»,- ասել է վարպետը և ավելացրել, որ Թալիշի կենտրոնում տեղադրելու գաղափարը ևս խորհուրդ ունի: Ըստ հեղինակի՝ հուշաքարը կանգնեցվել է այն մեծ ցանկությամբ, որ հաջորդ հուշաքարը կլինի գյուղի վերածնունդը ու բնակիչների վերադարձը խորհրդանշող «կենաց ծառը»:


Թալիշի համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը, ով շարունակում է պաշտոնավարել այժմ արդեն Ալաշան համայնքում, մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ, ապրիլյան դաժան օրերից հետո, Թալիշում խաչքարի տեղադրումը մեծ խորհուրդ ունի: «Յուրաքանչյուր նման միջոցառման ներկա գտնվելով՝ մեծ ցավ ու վիշտ ենք ապրում, որովհետև դա կապված է մեր մարտական ընկերների կորստի հետ: Կարծում եմ, որ այս խաչքարը, այն բոլոր սրբատեղիների հետ միասին, որոնք կան Թալիշի տարածքում, իր իմաստով ու բովանդակությամբ պետք է վերածնի կյանքը Թալիշում, և մեր համայնքը պետք է հարատևի՝ վերականգնելով իր վաղեմի փառքը: Մենք այդ օրվան սպասում և հավատում ենք»,- ասել է համայնքի ղեկավարը:

Իսկ սիսիանցի ազատամարտիկ Գրիշա Միրզոյանը, ով ապրիլյան պատերազմի օրերին դրսևորած արիության համար այսօր ԼՂՀ ՊՆ կողմից արժանացել է շնորհակալագրի, մեզ հետ զրույցում նշել է, որ 90-ականների սկզբից ակտիվ մասնակցություն է ունեցել արցախյան պատերազմին, իսկ ապրիլյան օրերին Սիսիանի ջոկատի տղաների հետ գտնվում էր հենց Թալիշի հատվածում: «Ադրբեջանցին չի փոխվել, գրեթե նույն վախկոտ զինվորն է, որին տեսել ենք 90-ականների սկզբին: Ապրիլյան օրերին ևս թշնամու կողմից կռվին մասնակցում էին օտարերկրյա վարձկաններ: Եթե այդքան ինքնավստահ էին, ապա ինչումն էր կայանում վարձկանների անհրաժեշտությունը: Իսկ փոխարենը կարող եմ ասել, որ մեր տղաները իրենց համարձակությամբ, հաստատ, ավելի ուժեղ են, քան ժամանակին մենք էինք, քանի որ 90-ականների պատերազմում մենք լուրջ ռազմական փորձի պակաս ունեինք, չկար կանոնավոր ոչ մի մատակարարում, իսկ այսօր ունենք բոլորովին հակառակ պատկերը, և ապրիլին բոլորս սպասում էինք «առա ՛ջ» հրամանին»,- ասել է ազատամարտիկը և նշել, որ յուրաքանչյուր պահի պատրաստ է մասնակցելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:

Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, պաշտոնատար այլ անձինք, ներկայայացուցիչներ Հայաստանից ու Սփյուռքից:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search