Artsakhpress

Հասարակական

Թալիշցի 20 ընտանիք արդեն տեղափոխվել են Ալաշան. գյուղապետ

Մարտակերտի շրջանի Ալաշան գյուղում հուլիսի 25-ից սկսվել է թալիշցիների բնակեցման գործընթացը:

Թալիշցի 20 ընտանիք արդեն տեղափոխվել են Ալաշան. գյուղապետ

Թալիշցի 20 ընտանիք արդեն տեղափոխվել են Ալաշան. գյուղապետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը: Նա նշել է, որ արդեն  20 ընտանիք, որոնք ժամանակավորապես բնակություն էին հաստատաել Ստեփանակերտում եւ Հայաստանի տարբեր բնակավայրերում,  տեղափոխվել են Ալաշան:

Գյուղապետը նշել է, որ առողջարանային գյուղում գտնվող շուրջ 27 տների վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են եւ մինչեւ սեպտեմբերի 1-ը եւս 7 ընտանիք կտեղափոխվի Ալաշան.

«Նախագահ Սահակյանն եկել էր, բնակության վայրի հետ կապված խնդիրներ քննարկվեցին, Ալաշանում գտնվող թալիշցիները տեղեկացրին, որ ուզում են մշտապես այստեղ մնալ, չեն ուզում տեղափոխվել Քոլատակ, որպեսզի համախմբված մի վայրում լինենք»,-ասել է գյուղապետը:

Նա նշել է, որ երեխաների դպրոցի խնդիրը եւս լուծվում է. հնարավոր է, որ սեպտեմբերի 1-ից Ալաշանում նախկին հոսպիտալի շենքում դպրոց բացվի:

«Դասերը կարող են անցկացվել նախկին հոսպիտալի շենքում, այսօրվա դրությամբ 14 դպրոցահասակ երեխաներ կան այստեղ: Տեսնենք ոնց կընթանա գործընթացը»,-ասել է նա:

Անդրադառնալով Թալիշում տիրող իրավիճակին, գյուղապետը նշել է, որ գյուղում իրավիճակը նույնն է, այնտեղ գյուղացիների բնակեցման համար իրավիճակը շարունակում է մնալ վտանգավոր: Նարա խոսքով՝ Կարմիր խաչի միջնորդությամբ վերջերս կարողացել են հնձել գյուղացիներին պատկանող խոտի մի մասը. «Մի 70 հեկտար մնաց, որ չկարողացանք հնձել՝ կեսը վառվել էր, մի մասն էլ վտանգավոր գոտում էր»:

 


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը

ՀայՓոստ նշած բոլոր շահառուների դրամական աջակցության փոխանցումները կատարվել են. ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Արցախյան «Հաթերք ֆուդ»-ը ոսկե մեդալի է արժանացել Լոնդոնում կայացած հեղինակավոր մրցույթում

Ստեփանակերտում Կոմիտասի ծննդյան 153-ամյակին նվիրված երեկո է կազմակերպվել

Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին․ «Նախ ներողություն խնդրեք հայերից, քրդերից և ասորիներից»

Search