ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ։
Սերժ Սարգսյանն ԱԺ ընդունած մի շարք օրենքներ է ստորագրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը, մասնավորապես, ստորագրել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները: