Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում պաշտոնապես ՄԻԱՎ-ի համաճարակ է հայտարարվել։
Եկատերինբուրգում պաշտոնապես ՄԻԱՎ-ի համաճարակ է հայտարարվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ մանրամասնելով, որ քաղաքի ամեն 50-րդ բնակիչը ՄԻԱՎ վարակակիր է:
Աղբյուրը հավելում է, որ համաճարակի մասին հայտնել է Եկատերինբուրգի առողջապահության վարչության պետի տեղակալ Տատյանա Սավինովան, ում խոսքով՝ վարակված է յուրաքանչյուր 100.000 բնակչից 1.826-ը, այսինքն՝ քաղաքի բնակչության 1.8%-ը:
Հայտնի է, որ Եկատերինբուրգում գրանցված է ՄԻԱՎ վարակի 26.693 դեպք, սակայն սա միայն պաշտոնական թվերն են, մինչդեռ իրական վարակակիրների թիվը շատ ավելին է:
Նշվում է, որ վարակի ձեռք բերման ամենից տարածված ճանապարհներն են թմրանյութերի օգտագործումն ու սեռական հարաբերությունները: