Artsakhpress

Հասարակական

ՀՀ-ից ժամանած բժիշկները ՄԻԱՎ-ի վերաբերյալ Ստեփանակերտում սեմինար-վարժանքներ են անցկացնում

Հայաստանի Հանրապետությունից ժամանած մի խումբ բժիշկներ Արցախում մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) վերաբերյալ հետազոտությունների ընդլայնման և դրա վարակի կանխարգելման համար առողջապահական և կրթական ոլորտներում ներուժի զարգացման նպատակով իրականացնում են 4-օրյա սեմինար-վարժանքներ:

ՀՀ-ից ժամանած բժիշկները ՄԻԱՎ-ի վերաբերյալ Ստեփանակերտում սեմինար-վարժանքներ են անցկացնում

ՀՀ-ից ժամանած բժիշկները ՄԻԱՎ-ի վերաբերյալ Ստեփանակերտում սեմինար-վարժանքներ են անցկացնում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկման բաժնի բժիշկ-համաճարակաբան Վարդան Արզաքանյանն ասել է, որ սեմինար-վարժանքների նպատակն այն է, որ Արցախում բժիշկների, մանկավարժների շրջանում անցկացվեն դասընթացներ և տեղեկություններ տրամադրվեն ՄԻԱՎ վարակի վերաբերյալ, դրա փոխանցման ուղիների, կանխարգելման, հիվանդության հայտնաբերման և հետազոտության շուրջ:

«Սեմինարների նպատակը ոչ միայն հիվանդության հայտնաբերումն է, այլև մարդկանց բացատրելը, որ ՄԻԱՎ հիվանդությունն ունեցողների հետ կարելի է շփվել, նրանց հետ միասին աշխատել և այլն: Նրանք նույն վարքագծով, ապրելակերպով չեն տարբերվում առողջ մարդուց, տարբերությունն այն է, որ նրանք ՄԻԱՎ-ով վարակված են»,- ասել է Վ. Արզաքանյանը:

Խոսելով ՄԻԱՎ-ի կանխարգելման միջոցառումների մասին՝ բժիշկ-համաճարակաբանն ասել է, որ այն ունի իր հստակ փոխանցման ուղիները. «ՄԻԱՎ-ը հիմնականում փոխանցվում է չպաշտպանված սեռական հարաբերությունների, վարակված արյան փոխներարկման, ծննդաբերության կամ կրծքով կերակրելու ընթացքում մորից երեխային փոխանցման ճանապարհով։ Եթե մարդիկ վերը նշված ինֆորմացիային տիրապետում են, շատ հեշտ կարող են խուսափել վարակից: Բուժհիմնարկներից վարակվելու հավանականությունն այնքան էլ մեծ չէ, քանի որ հիմնականում բոլոր նորմատիվները պահպանվում են: Մարդիկ պետք է իմանան, որ սովորական կենցաղային ճանապարհով այն չի փոխանցվում. օրինակ՝ ձեռքի սեղմումով, համբույրով, համատեղ սնունդ ընդունելով: Մարդիկ կարող են իրար հետ ապրել, աշխատել, դպրոց հաճախել: Այն բոլոր մարդիկ, ովքեր որևէ ռիսկային վարքագիծ են դրսևորել, մանավանդ թմրամոլները, ովքեր օգտվում են նույն պարագաներից, ապա ցանկալի է, որ պարբերաբար հետազոտվեն:

Ռիսկային է, մանավանդ,  երբ մարդիկ մեկնում են արտերկիր, օրինակ` Ռուսաստանի Դաշնություն, որտեղ ՄԻԱՎ-ը 5 անգամ ավելի շատ է,   և վարակվելու հավանականությունն ավելի մեծ է, քան Հայաստանում: Եթե մեր երկիրը համեմատում ենք այլ երկրների հետ, ապա կարող ենք ասել, որ բարվոք վիճակում ենք գտնվում»:

Վ. Արզաքանյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում և Արցախում գործում է Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) կանխարգելման մեկ կենտրոն, որտեղ իրականացվում է վարակի վերջնական ախտորոշումը:


«Կենտրոն կարող են հաճախել բոլոր ցանկացողները: Սկսած այցելուի  հետազոտությունից, դիսպանսերային ծառայությունից՝  մինչև բուժում, ամբողջությամբ անվճար է: Լինում են դեպքեր, որ հիվանդը,  սոցիալական պայմաններից ելնելով,   չի կարողանում Հայաստան մեկնել, այդ դեպքում բժիշկն է այցելում հիվանդին»,- ասել է բժիշկ-համաճարակաբանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search