Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից, գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը մեկնարկել է գեղասահքի Գրան պրիի «Ռոստելեկոմ»-ի գավաթի խաղարկությունում:
Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը կարճ ծրագրից հետո 7-րդն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղջիկների կարճ ծրագրից հետո Գալուստյանը հավաքել է 55.93 միավոր և զբաղեցնում է 7-րդ տեղը 12 մասնակիցներից:
Աղջիկների ազատ ծրագիրը կմեկնարկի նոյեմբերի 5-ին:
Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանի հետ մրցաշարին մասնակցում են նաև Լի Զիյուն (Չինաստան), Ռոբերտո Ռոդեգիերոն (Իտալիա), Յուրա Մասուդան (Ճապոնիա), Էլիզաբեթ Տուրսինբաևան (Ղազախստան), Անգելինա Կուչվալսկան (Լատվիա), Յուլյա Պլիսեցկայան (Ռուսաստան), Աննա Պոգորիլայան (Ռուսաստան), Ելենա Ռոդիոնովան (Ռուսաստան), Նիկոլ Ռայիխովան (Սլովակիա) և Կուրտնի Հիկսը (ԱՄՆ):