Ամերիկյան մեծ թվով խոշոր քաղաքներում՝ Նյու Յորքից մինչեւ Լոս Անջելես, հազարավոր ամերիկացիներ շարունակում են բողոքել նախագահական ընտրությունների արդյունքների դեմ:
Հազարավոր ամերիկացիներ շարունակում են բողոքել ընտրությունների արդյունքների դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Շաբաթ եւ կիրակի՝ նոյեմբերի 12-ին եւ 13-ին, ամբողջ Ամերիկայով Թրամփի դեմ ցույցերի նոր ալիք է անցել:
Ցուցարարները հիմնականում բավարարվել են մայրուղիները եւ կամուրջները շրջափակելով: Միակ վայրը, որտեղ ցույցերը վերաճել են իսկական առճակատման՝ Փորթլենդն է: Այնտեղ ոստիկանությունը ստիպված էր բազմությանը ցրել հատուկ միջոցներով, մի քանի տասնյակ մարդ կալանավորվել է:
Ցինցինատիում Թրամփի դեմ ցույցին են միացել ոստիկանների ձեռքով զոհված աֆրոամերիկացու սպանության գործով երդվյալների դեմ բողոքող հարյուրավոր մարդիկ: Այս մասին հայտնում է Americaru.com-ը:
Նյու Յորքում ցույցերի հիմնական մասն ընթանում է Trump Tower-ի մոտ, որտեղ հանրապետականն ապրում եւ աշխատում է: Մարդիկ շարունակում են նստացույցերի գալ՝ «Իմ նախագահը չէ» պաստառներով: