ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերի հետ՝ տևական խաղաղություն ձեռք բերելու համար։
Ուորլիքն անդրադարձել է Նալբանդյանի և Մամեդյարովի հավանական հանդիպմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է Trend գործակալություն, այս մասին հայտարարել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Դիվանագետը հույս է հայտնել, որ համանախագահներին կհաջողվի կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ դեկտեմբերին Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում։
Նրա խոսքով՝ նախատեսվող հանդիպմանը կողմերը կկարողանան քննարկել հակամարտության կարգավորմանն ուղղված կարևոր առանցքային հարցեր, մասնավորապես Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված համաձայնություններն ի կատար ածելու առանձնահատկությունները։
«Մենք շարունակում ենք աշխատել նախագահների հետ, որպեսզի կազմակերպենք հաջորդ գագաթնաժողովը»,-ասել է Ուորլիքը։