Artsakhpress

Քաղաքական

Վերջին օրերին հակառակորդի հրետակոծող հրետանին տեղակայված էր խաղաղ բնակավայրերում. Արթուր Աղաբեկյան

Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հարցազրույց է տվել Tert.am-ին, որտեղ անդրադարձել է մի շարք հարցերի:

Վերջին օրերին հակառակորդի հրետակոծող հրետանին տեղակայված էր խաղաղ բնակավայրերում. Արթուր Աղաբեկյան

Վերջին օրերին հակառակորդի հրետակոծող հրետանին  տեղակայված էր խաղաղ բնակավայրերում. Արթուր Աղաբեկյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ներկայացնում ենք հարցազրույցի այն հատվածը, որում Արթուր Աղաբեկյանը մեկնաբանում է Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե Ադրբեջանը վերադարձնելու է իր տարածքներն այնպես, ինչպես վերադարձրեց Լելե Թեփեն՝ որոշ կրճատումներով:

-Պարո՛ն Աղաբեկյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի 60 հազարանոց զորախմբով վերջին զորավարժությունների ժամանակ հայտարարեց, թե «Ադրբեջանը վերադարձնելու է իր տարածքներն այնպես, ինչպես վերադարձրեց Լելե Թեփեն»։

-Հասկանալի լինելու համար պիտի մի քիչ հեռվից գամ: Տեսեք՝ Գլխավոր շտաբը կանխատեսում է հակառակորդի հարվածի ուղղությունը, և դա կանխատեսելի էր: Սա ցանկացած բանակի պարտականությունն է. եթե ունես հակառակորդ, պետք է նաև տաս գնահատական հակառակորդի հարվածի ուղղության վերաբերյալ: Ցավոք, ռազմական գործողությունների ավարտից կամ նոր զինադադարից հետո իրական գնահատական չեղավ, թե ինչ նպատակներ էր դրել իր առջև հակառակորդը: Հայկական քաղաքական միտքը, փորձագետներ, տեղին-անտեղի, մտածված կամ ոչ, ամեն մեկը փորձեց հակառակորդի փոխարեն գնահատել, թե հակառակորդն իր նպատակին հասա՞վ, թե ոչ: Ես էլ առիթ ունեցել եմ այս մասին խոսելու ու միշտ հորդորել եմ գեներատալիտետին, որ պետք է իրական գնահատական տալ հակառակորդի գործողություններին:

-Զինադադարի նախաձեռնությունը ումի՞ց էր:

-Ես հայտարարում եմ, որ Ադրբեջանինը. ապրիլի 3-ին միակողմանի զինադադարի վերաբերյալ արդեն հանդես էր եկել: Դա մեսիջ էր ՌԴ Գլխավոր շտաբին, որ նախաձեռնեք, մենք պատրաստ ենք: Եվ որևէ մեկը տեղեկություն ունի՞, թե ինչ էր տեղի ունենում այդ օրերին Ադրբեջանում, ինչքան խաղաղ բնակիչ տեղահանվեց: Թվեր են՝ հազարների հասնող: Եվ կարող եմ հայտարարել, որ Ադրբեջանի քաղաքական իշխանությունը երբեք չի հաշվարկել, որ իր բնակչությունն այդքան ծանր կտանի ռազմական գործողությունների վերսկսումը:

-Մերոնք ծանր չէի՞ն տանում:

-Ծանր էին տանում, բայց նման մասսայական տեղահանումներ չեղան: Հադրութն իր տեղում էր, Հադրութի գյուղերն` իրենց: Մոբիլիզացիոն ռեսուրսն ամբողջությամբ, կամավոր, չսպասելով զինկոմիսարիատի կանչին՝ իրենց տեղերում էին և պատրաստվում էին ընդունել մարտը: Գումարած` ողջ հայ ժողովուրդը, ով որտեղ գտնվում էր, փորձեց իր մասնակցությունը բերել այդ պատերազմական գործողություններից սպասվող հաղթանակին: Արդյո՞ք դրան պատրաստ էր Ադրբեջանը: Իհարկե ոչ, իհարկե, նրանք ունեին վերլուծություն, որ Հայաստանը տնտեսապես վատ վիճակում է, որ մեր բանակը մարդկային ու ֆինանսական ռեսուրսների խնդիր ունի, հայ ժողովուրդը մասնատված ու արտագաղթում է: Բայց չէին սպասել, որ արտագաղթող հայը երկրագնդի որ կետում է լինի, գալու է, կանգնելու է իր երկրի պաշտպանությանը: Եվ այս ֆոնին Ալիևը պետք է առիթ փնտրեր, լիներ ու նկարվեր Լելե Թեփեում:

Բայց, իհարկե, չմոռանանք գնահատական տալ այս զորավարժությանը, վերջնական հասկանանք` մեր հակառակորդի նպատակը նորից ցուցամոլությո՞ւնն է, թե այլ բան, թե՞ այդքան ծախսեր կատարեց, որ ընդամենը ցույց տա իր ժողովրդին, որ տեսեք՝ «ինչքան մարտունակ ենք ու միայն Լելե Թեփեով չե՞նք բավարարվելու»:

-Սա իմ հաջորդ հարցն է, քանի որ սեպտեմբերի 21-ի ռազմական շքերթից հետո նրանք լռել էին, և, փաստորեն, Թրամփի ընտրությունից հետո Ալիևը առաջին անգամ նորից հոխորտաց:

-Ուզում եմ հանգստացնել մեր ժողովրդին. նման զորավարժությունները ընտրություններից հետո չեն կատարվում և դրանց 6 ամիս պատրաստվում է ցանկացած բանակ: Դրանք պլանային զորավարժություններ են:

Մեկ այլ հարցի վրա էլ եմ ուզում ուշադրություն հրավիրել. այդ զորավարժություններից մեկ օր առաջ հակառակորդը սկսեց օգտագործել փոքր հրետանի` լրիվ ուրիշ ուղղությամբ: Եվ որտե՞ղ էր տեղակայված իր հրետակոծող հրետանին: Բնակավայրերում: Սա իմ ենթադրությունն է, որ կարող եմ անել: Եվ փառք մեր Պաշտպանական բանակին, որ հակառակ կրակ չբացեց, չփորձեց լռեցնել կրակետը և դրանով չօգնեց, որ Ալիևը իր ելույթը կառուցի այն մեղադրանքով, որ հակառակորդը հրետակոծում է մեր խաղաղ բնակչությանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search