Wall Street Journal թերթը հրապարակել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնում հնարավոր թեկնածուների կարճ ցուցակը։
Wall Street Journal-ը հրապարակել է Պենտագոնի ղեկավարի թեկնածուների ցուցակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ընտրական ընթացքին ծանոթ թերթի աղբյուրները հայտնել են, որ թեկնածուների թվում են Դեւիդ Փեթրեուսը, որը 2012–ին հրաժարական էր տվել արտամուսնական կապի բացահայտվելուց հետո։
Այլ թեկնածուների թվում են Ջորջ Բուշ կրտսերի նախկին խորհրդական Սթիվեն Հեդլին, բանակի պաշտոնաթող գեներալ Ջեք Քինը, Ծովային հետեւակային կորպուսի նախկին գեներալ Ջեյմս Մատտիսը եւ Միսսուրիի նահանգի նախկին սենատոր Ջիմ Թալենթը։