Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանին:
Նախագահ Սահակյանն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: