Հոլանդիայի Նեյմեգեն քաղաքում գնացքը մի քանի մարդու է վրաերթի ենթարկել, ինչի հետեւանքով զոհվել է 2 մարդ, հայտնում է Libre–ն։
Հոլանդիայում գնացքը մի քանի մարդու է վրաերթի ենթարկել. կա 2 զոհ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջադեպի հանգամանքները պարզվում են։ Պարբերականը նշում է, որ դեռեւս հայտնի չէ, թե վթարը պատահականություն է, թե դիտավորյալ գործողությունների հետեւանք։ Մեքենավարը ցուցմունք է տալիս։
Միջադեպից հետո դադարեցվել էր երկաթուղային հաղորդակցությունը Նեյմեգեն եւ Կյոյկ քաղաքների միջեւ։