ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին վճռականորեն քննադատել է Դոնալդ Թրամփի մոտեցումը երկրի քաղաքական կուրսի ընտրության հարցում։
Քերրին քննադատել է Թրամփի մոտեցումը երկրի քաղաքական կուրսի ընտրության հարցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Քերրին ընտրված նախագահին չի հիշատակել անվանապես, սակայն խոստացել է, որ աննկատ չի հեռանա, երբ նոր վարչակազմն անցնի իր աշխատանքին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Քերրիի խոսքով՝ միջազգային խնդիրների լուծման համար պետք է ազնվություն, նպատակասլացություն եւ վստահություն, այլ ոչ թե կարգախոսներ եւ կարճ թվիթեր, որոնց օգնությամբ կարելի է ձեւացնել, թե փորձում ես լուծել ժամանակակից աշխարհի բարդ խնդիրները։ Հակառակ դեպքում, ըստ պետքարտուղարի, «մենք չենք կարող առաջնորդներ լինել, քանի որ մեզ լուրջ չեն ընկալի»։
Քերրին ընդունել է ամերիկյան հասարակության խորը պառակտումը, որը դրսեւորվեց այս տարի կայացած ընտրություններում։ «Առաջացավ լուրջ անվստահություն մեր երկրի քաղաքական համակարգում։ Շատ մարդիկ՝ հանրապետական եւ դեմոկրատ, այսօր համարում են, որ իրենց կյանքն Ամերիկայում լցվում է վախով»։
Քերրին հավելել է, որ այդ վախը տեսնում է ամբողջ աշխարհում։ Նա նշել է, որ մեկուսացումը բնական բնազդ է, որը գոյություն է ունեցել ԱՄՆ պատմության ամբողջ ընթացքում, սակայն նա նաեւ հավելել է, որ հիմարություն կլիներ համարել, որ մենք կարող ենք կառուցել ավելի լուսավոր ապագա՝ թաքնվելով իրական աշխարհից կամ կտրելով դրա հետ մեր կապը։
Քերրին դեմ է հանդես եկել «առեւտեւր» կոչվող չարիքն քշելուն՝ նախազգուշացնելով, որ տնտեսական մեկուսացումը սխալ ճանապարհ է, քաի որ 21-րդ դարում քաղաքական համակարգի առաջնորդներից ոչ մեկը չի կարող անջատել գլոբալիզացումը։