ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի Սալման թագավորի հետ հանդիպմանը քննարկել է Մերձավոր Արեւելքում տիրող իրադրությունը:
Քերրին Սաուդյան Արաբիայի թագավորի հետ քննարկել է Մերձավոր Արեւելքի իրադրությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով SPA գործակալությունը:
Կողմերը քննարկել են «տարածաշրջանում իրադարձությունների զարգացումն ու գործադրվող ջանքերը»: Անդրադարձ է եղել նաեւ երկկողմ համագործակցության հարցերի, Եմենի հակամարտության կարգավորմանը:
Եմենում կառավարության եւ ապստամբ հուսիների միջեւ զինված հակամարտությունը շարունակվում է 2014 թվականից ի վեր: Սաուդյան Արաբիան սատարում է Եմենի իշխանություններին եւ ապստամբների դեմ զինված գործողություններ իրականացնում, որոնց արդյունքում պարբերաբար խաղաղ բնակիչներ են զոհվում: