Դեկտեմբերի 1-ին կդիտվի ամպամածություն, հնարավոր են թույլ տեղումներ:
Արցախում կդիտվի ամպամածություն. հայտնի է առաջիկա օրերի կանխատեսումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԼՂՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից՝ հավելելով, որ քամու հոսանքը կլինի հարավ-արևմուտքից՝ 3-8մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը գիշերը՝ +4 +9, ցերեկը՝ +9 +14:
Դեկտեմբերի 2-ին հնարավոր են թույլ տեղումներ, իսկ դեկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով: