Նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը ծննդյան օրը պաշտպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Մագնուս Կարլսենը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Նյու Յորքում ավարտված մրցամարտում Կարլսենը թայ-բրեյքում առավելության հասավ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի նկատմամբ` 3:1 հաշվով:
Արագ շախմատի առաջին երկու պարտիաներում գրանցվեց ոչ ոքի: Երրորդ պարտիայում Կարլսենը հաղթեց սեւ ֆիգուրներով, իսկ չորրորդ պարտիայում սպիտակներով նույնպես հաղթանակ տարավ:
Հիշեցնենք, որ դասական 12 պարտիաներում գրանցվել էր ոչ ոքի՝ 6:6: 10 պարտիա ավարտվել էր ոչ ոքի:
Մագնուս Կարլսենը նոյեմբերի 30-ին նշում է ծննդյան 26-ամյակը: