Եվրամիությունն էական քայլեր չի տեսնում Ռուսաստանի կողմից Մինսկի պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ, ուստի ժամանակավրեպ է խոսել պատժամիջոցների թուլացման մասին։
Դեռևս վաղ է թուլացնել ՌԴ-ի դեմ ուղղված պատժամիջոցները․ Շտայնմայեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ի ուկրաինական ծառայությունը, այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Funke գերմանական պարբերականին տված հարցազրույցի ժամանակ։
«Կրակի դադարեցման ռեժիմը խախտվում է, մենք առաջ չենք շարժվել նաև խոշոր քաղաքական հարցերում»,- ընգծել է նախարարը և հավելել, որ Եվրամիությունը չի ճանաչում Ղրիմի բռնակցումը։
Շտայնմայերի խոսքով՝ երբ Ռուսաստանը նկատելի քայլեր կանի՝ ուղղված Մինսկի պայմանավորվածությունների իրագործմանը, այդ ժամանակ, հնարավոր է, ԵՄ-ն մտածի պատժամիջոցները փոփոխելու մասին։