Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:
Երեւանի քաղաքապետարանի հետ փոխգործակցությունը կարեւոր է ողջ Արցախի համար
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:
Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են հայկական երկու մայրաքաղաքների միջեւ համագործակցությանն առընչվող հարցեր:
Հանրապետության Նախագահը գոհունակությամբ նշել է Երեւանի քաղաքապետարանի հետ փոխգործակցության դրական դինամիկան՝ հավելելով, որ այն պահանջված է եւ կարեւոր Ստեփանակերտի եւ ողջ Արցախի համար:
Հանդիպմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: