ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 7-ին անվաշղթաների կիրառման դեպքում բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վերին Լարսը բաց է բոլոր մեքենաների համար, բքի պատճառով դժվարանցանելի է Բերդ - Ճամբարակ ճանապարհը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ճանապարհով առայժմ չի թույլատրվում երթեւեկել միայն կցասայլերով մեքենաներին (трейлер):
Գավառ - Մարտունի, Ստեփանավան - Տաշիր, Սիսիան - Գորիս ճանապարհահատվածներում եւ Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է:
Ժամը 14:30-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի է Բերդ - Ճամբարակ ճանապարհը եւ Վարդենյաց լեռնանցքը:
Միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: