Ռուսաստանի կողմից դեպի Վրաստան ուղեմուտք բազմակիլոմետրանոց խցանում Է գոյացել մարդատար ավտոմոբիլների կուտակման պատճառով. ուղեւորներն արդեն տասը ժամից ավելի Է չեն կարողանում երկրի տարածք մտնել:
Վերին Լարսում հսկայական խցանում Է գոյացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտնել Է «Sputnik Գրուզիան» իրադարձությունների վայրից: Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկատվությամբ՝ բազմակիլոմետրանոց խցանումն առաջացրել են մարդատար ավտոմոբիլները, քանի որ Ռուսաստանի կողմից «Վերին Լարս» անցակետը չի հասցնում ժամանակին բաց թողնել ավտոմոբիլների մեծ հոսքը:
Բեռնատար ավտոմեքենաները շարժվում են սովորական ռեժիմով: Մայիսյան տոների առթիվ Ռուսաստանից մեծ թվով զբոսաշրջիկներ են մեկնել Վրաստան: Ավելի վաղ տուրիստական գործակալությունների ներկայացուցիչիները հայտնել են, որ մայիսյան տոներին Թբիլիսիում ամրագրված Է հյուրանոցների 98 տոկոսը: