Սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանն ընդգրկվել է Ռուսաստանը տարվա լավագույն մարզուհու կոչման 3 հավակնորդների թվում, հայտնում է երկրի Սպորտի նախարարության կայքը:
Յանա Եգորյանը՝ Ռուսաստանի լավագույն մարզուհու կոչման հավակնորդների եզրափակիչ եռյակում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Եգորյանի մրցակիցներն են Ալիա Մուստաֆինան (սպորտային մարմնամարզություն) եւ Մարգարիտա Մամունը (գեղարվեստական մարմնամարզություն):
Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին Ռուսաստանի սպորտի նախարարությունում:
Հիշեցնենք, որ 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերում Յանա Եգորյանը ոսկե մեդալներ նվաճեց թրամարտի անհատական եւ թիմային մրցումներում։