Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը դեկտեմբերի 13-ին, հանդիպում է ունեցել Վարշավայի Արքեպիսկոպոս, Լեհաստանի հայ կաթողիկե համայնքի առաջնորդ, Նորին Սրբություն Կարդինալ Կազիմեժ Նիչի հետ:
ՀՀ դեսպանը Վարշավայի Արքեպիսկոպոս Կարդինալ Կազիմեժ Նիչի հետ քննարկել է լեհահայերի խնդիրները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լեհաստանի հայ համայնքին հուզող հարցերի լայն շրջանակի, եկեղեցու դերի կարեւորությանը Սփյուռքում հայկական ինքնության պահպանության գործում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել լեհահայ համայնքի առջեւ ծառացած խնդիրների եւ դրանց լուծման ուղիների շուրջ:
ՀՀ դեսպանը հատուկ ընդգծել է համայնքային կառույցների եւ դեսպանության համագործակցության ամրապնդման կարեւորությունը: Ներկայացնելով հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի եւ Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակի առիթով կայանալիք միջոցառումների նախապատրաստական աշխատանքները՝ դեսպան Ղազարյանը հատուկ ընդգծեց, որ Լեհաստանի Կաթոլիկ եկեղեցին, ինչպես նաեւ Լեհաստանի Հայ Կաթողիկե եկեղեցին կարող են առանցքային դերակատարություն ունենալ դրանց կազմակերպման հարցում:
Հանդիպմանը հատուկ անդրադարձ է կատարվել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի 2016թ․ հունիսին Հայաստան կատարած ուխտագնացության խորհրդին եւ դրա կարեւոր նշանակությանը: